Լևոն Արոնյանը չի կարողացել պահպանել «Sinquefield Cup»-ի հաղթողի կոչումը և զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
СпортԱմերիկյան Սենթ-Լուիսում ավարտվել է «Sinquefield Cup » շախմատային սուպերմրցաշարը: «Արմենպրես»-ը, հղում կատարելով մրցաշարի պաշտոնական կայքին, հայտնում է, որ Լևոն Արոնյանը չի կարողացել նվաճել մրցաշարի հաղթողի կոչումը և զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Լևոն Արոնյանը 9 տուրից հետո վաստակել է 5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ տեղը զիջել Ֆաբիանո Կարուանային: «Sinquefield Cup »-ի հաղթող է դարձել ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոն, ով վաստակել է 5,5 միավոր: