Հայաստանն առաջին անգամ կհյուրնկալի ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունը
СпортՕգոստոսի 16-ից 21-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոնը կհյուրնկալի ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի A խմբի հանդիպումները: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը, հայտնում է, որ առաջին անգամ Հայաստանում մրցաշարի գլխավոր փուլի միակ ուղեգրի համար կպայքարեն Հայաստանի կրկնակի չեմպիոն ՀՊՏՀ-ն, Կիպրոսի «Ապոել»-ը, դանիական «Գենտոֆտե»-ն, Շվեյցարիայի ներկայացուցիչ «Ֆուտզալ Մանիակս» թիմերը: Ստորև ներկայացնում ենք մրցաշարի խաղացանկը:
17.08 «Ապոել» - «Ֆուտզալ Մանիակս» 16:00
17.08 ՀՊՏՀ - «Գենտոֆտե» 19:00
18.08 «Գենտոֆտե» - «Ապոել» 16:00
18.08 ՀՊՏՀ - «Ֆուտզալ Մանիակս» 19:00
20.08 «Ֆուտզալ Մանիակս» - «Գենտոֆտե» 16:00
20.08 «Ապոել» - ՀՊՏՀ 19:00: