Կարեն Գրիգորյանը «Սիուդադ դե Պոնտեվեդրա» մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը
СпортԻսպանիայում ավարտվել է «Սիուդադ դե Պոնտեվեդրա» մրցաշարը, որին մասնակցում էին 17 երկրների 159 շախմատիստներ: Մասնակիցների թվում էին 10 գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ: Մրցաշարում հանդես եկող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 9-ը հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել է 1-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Գրիգորյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող է դարձել Եվգենի Վորոբյովը:
Այս մասին հաղորդում է հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվական բաժինը: