Բալագե. Տեր Շտեգենի վնասվածքը վտանգել է «Բարսելոնայի» և «Ման. Սիթիի» պայմանավորվածությունը
СпортՀայտնի իսպանացի լրագրող Գիլյեմ Բալագեն մեկնաբանել է «Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյի՝ «Մանչեսթեր Սիթի» հավանական տեղափոխության շուրջ իրավիճակը։
-«Մանչեսթեր Սիթին» գիտի, որ «Բարսելոնան» վաճառում է Բրավոյին, քանի որ նրանք արդեն համաձայնեցրել են դարպասապահի հետ պայմանագիրը։ Այժմ տեղափոխությունը, որի համար «Բարսելոնան» 20 միլիոն եվրո էր պահանջում, հարցականի տակ է։
Տեր Շտեգենը վնասվածք է ստացել և երեք շաբաթով շարքից դուրս եկել։ Լուիս Էնրիկեն չի ուզում հանդիպումներն անցկացնել առանց թոփ-դարպասապահի։ Այժմ «Բարսան» կասկածի տակ է դնում Բրավոյի վաճառքի նպատակահարմարությունը,-ասել է Բալագեն։