Պայթյուն է հնչել թուրքական Դիարբեքիր քաղաքում, կան զոհեր և տուժածներ
СпортԱռնվազն 3 մարդ է մահացել Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով: Պայթյունը տեղի է ունեցել Դիարբեքիրից հարավ-արևելք`դեպի Բաթման քաղաքի ճանապարհին, փոխանցում է BBC-ն:
Մահացածների թվում են 2 ոստիկան և մեկ երեխա, հայտնել են քաղաքային վարչությունում: Մեկ այլ աղբյուր հայտնում է 25 վիրավորի մասին:
Թուրքիայի պետական ԶԼՄ-ները պայթյունի համար պատասխանատվությունը դրել են ընդդիմադիր Քուրդիստանի աշխատավորական կուսակցության վրա: Կուսակցությունը նախկինում իր վրա է վերցրել մի շարք պայթյունների համար պատասխանատվությունը, որոնք տեղի են ունեցել այս քաղաքում, այլ դեպքերում նրան մեղադրել են իշխանությունների ներկայացուցիչները:
Որպես կանոն, հարձակումների թիրախն են դառնում ոստիկանական բաժանմունքները: