Մորատան արտասվել է Ռեալում իր շնորհանդեսի ժամանակ
СпортՄադրիդի «Ռեալը» կազմակերպել էր Թուրինի «Յուվենտուսից» վերադարձած Ալվարո Մորատայի պաշտոնական շնորհանդեսը:
Միջոցառումը կայացել է «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնի մամուլի սրահում: Իր ելույթի ժամանակ 23-ամյա ֆուտբոլիստն արտասվել է:
2014 թվականին Մորատան 20 մլն եվրոյով տեղափոխվել էր «Յուվենտուս», սակայն ամռանը «Ռեալն» օգտվել է նրան 30 մլն եվրոյով վերադարձնելու իրավունքից: