Ереван, 19.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Տիրամոր պատկերաքանդակը վերադարձավ Հաղարծին. մեկնարկեց Հաղարծնի շաբաթը

Դեպի Հաղարծին տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների այցը զուգորդվել է «Հաղարծնի մշակութային շաբաթվա» եռուզեռով: Շուրջ 100 կամավորներ` կանաչ վերնաշապիկներով, այցելուներին ներկայացնում են Հաղարծնի պատմությունը, ուղղորդում վանքի շրջակայքում տեղակայված հայկական արտադրության օճառների տաղավար, Տավուշի «Վանքի անուշ» մուրաբաների փոքրիկ արտադրամաս, վարպետության դասերի հավաքատեղիներ:  Արմենպրեսի փոխանցմամբ` մեկ շաբաթ շարունակ Հաղարծինն ապրելու է արտակարգ ռեժիմով:

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով`   «Հաղարծնի մշակութային շաբաթվա» նախաձեռնությունը տարածաշրջանի երիտասարդությանն է, ովքեր քրտնաջան աշխատանքի և աջակիցների շնորհիվ կարողացան այն իրականություն դարձնել: «Նախաձեռնությունը մեր թեմի երիտասարդներինն է: Նրանք այս մեկ տարվա ընթացքում անընդհատ խմորվում են ու սա կարծես իրենց անդրանիկ պտուղը լինի: Ուզեցինք Հաղարծնի վանքում լինի, քանի որ այն մեր միջնադարյան նշանավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից է, նաև երաժշտական կենտրոն, որ այսօÖ € էլ կարող է այդ փառքը վերադարձնել: Ամենանշանավոր վարդապետներից մեկը` Խաչատուր Տարոնացին է այստեղ թաղված: Այստեղ է գրվել «Խորունկ խորին» շարականը, որ մենք երգում են Սուրբ պատարագի ընթացքում: Այս բոլոր արժեքները թե հայերին, թե արտասահմանցիներին փոխանցելու համար շուրջ 100 կամավոր իրականացրին այս նախաձեռնությունը»,-ասաց Բագրատ Սրբազանը:

Օգոստոսի 15-ին «Հաղարծնի մշակութային շաբաթվա» բացման պաշտոնական արարողությունն ազդարարվեց նաև վանքի մասունքներից մեկի` Սուրբ Աստվածածնի պատկերաքանդակը Երևանի պատմության թանգարանից բերելու և եկեղեցու խորանին զետեղելու միջոցով: «Երբ Հաղարծնի վանքն անմխիթար վիճակում էր, այստեղից տարվել է Սուրբ Աստվածածնի նշանավոր, դարավոր պատկերաքանդակը, ինչպես նաև մի մեծ ավազան, որ մենք կարծում ենք Մկրտության ավազան է եղել` 450 կիլոգրամանոց, և այլ փոքր մասունքներ: Փորձեցինք այդ հիշողությունը վերականգնել` Սուրբ Աստվածածնի պատկերաքանդակը հետ վերադարձնելով Հաղարծնի վանք գոնե այս շրջանի համար, որ մարդիկ ծանոթանան, թե ինչ սրբություններ են այստեղ պահվել: Մենք ուզում ենք մարդկանց կյանքն ու հավատքը վերադարձնել, սրանք միջոցներ են, որ մարդկանցից յուրաքանչյուրն իր ձևով կարողանա ինքնագնահատականի ու ինքնաճանաչողության ինքնավերադարձն ունենա»,-նկատեց թեմի առաջնորդը:

Ընտրվել է հենց այս ժամանակահատվածը, քանի որ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող 9 օրերը Աստվածամորն են նվիրված, ու հավատավորները այդ շաբաթվա ամեն օրը ցանկանում են գոհության օր դարձնել:

Բագրատ Սրբազանի խոսքով` պատկերաքանդակը յոթ օր կմնա Սուրբ Աստվածածին եկեղեցում` դառնալով բոլորի հարգանքի առարկան: «Կխնդրենք, որ Աստվածամայրը իր գորովանքով մեր կյանքն առաջնորդի»,-ավելացրեց հոգևորականը:

Բագրատ Սրբազանը հայտնեց, որ փառատոնը հավակնում է դառնալ ավանդական` ներառելով այլ աշխարհագրություն ևս` Գոշավանք,  Մակարավանք, Վարագավանք:

«Հաղարծնի մշակութային շաբաթվա» բացման արարողությանը ներկա էին հյուրեր Երևանից, Էջմիածնից, Տավուշի տարբեր կողմերից: Նրանց շարքերում էին հոգևորականներ, զինվորականներ, պաշտոնյաներ ու հասարակ քաղաքացիներ: Միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:

Հաղարծնում երեկոն հոգևոր երգով լցրին «Հայաստանի փոքրիկ երգիչները», նրանց միացան նաև Տավուշի մանկապատանեկան երգչախումբը:

Վանքի անուշ

«Տավուշի թեմում կա «Վանքի անուշ» անվանումով փոքրիկ արտադրամաս, ուր տեղացիները մուրաբաներ են պատրաստում Տավուշի անարատ մթերքներից: Մուրաբաներն իրացվում է Հաղարծնում և Գոշավանքում: Այստեղ առաջին անգամ նռան մուրաբա է պատրաստվել ու մեծ տարածում գտել»,-պատմեց կամավոր Մարիետա Մանուչարյանը:

Զովացուցիչ հյուրասիրություն

Միջոցառման մասնակիցներն առիթ կունենան համտեսելու Տավուշի երիտասարդների ձեռքով կիտրոնից պատրաստած զովացուցիչ ըմպելիք: Անի Բրուտյանի խոսքով` բոլորը սիրով լծված են գործի, անգամ երևանաբնակներն են այստեղ ժամանակավոր տավուշցի դարձել:  «Մենք կիտրոնի հյութ ենք պատրաստում` տնական եղանակով: Հյութը ներառում է կիտրոն, նանա, շաքարավազ և ջուր»,-ասաց Անին`արհեստավարժ կերպով հյութը քամելով բաժակի մեջ ու ներկաներին հյուրասիրելով:

«Ծիրանէ» հայկական արտադրության օճառներ

«Ծիրանէ» ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ստեփանյանի խոսքով` ապրանքանիշի անվանումը հայոց թագուհիներից Ծիրանէի պատվին է: «Այս ցուցահանդեսին մասնակցում ենք մի տեսականիով, որը նվիրված է կանանց: Ներկայացված են օճառներ մեխակի յուղով, սուրճի/կակաոյի/իմբիրի/դարչինի, լայմի և կիտրոնի բույրով, քունջութի, կտավատի կավեր, նարնջի յուղով օճառներ»,-ասաց նա` հավելելով, որ հումքն ամբողջովին բնական է: Անգամ նարնջի ու կիտրոնի յուղերն ինքն է ստանում:

Անահիտ Ստեփանյանի խոսքով` իրենք հակված են օգտվել բնության տված բարիքներից, իսկ Տավուշի անտառների բույսերից հավանում են լորենին, օգտվում են խնկածաղկից, իսկ առաջիկա օրերին կփորձեն ուսումնասիրել այլ բույսեր ևս:

«Հաղարծնի մշակութային շաբաթ»-ն անցկացվում է օգոստոսի 15-21-ը Հաղարծին վանական համալիրի տարածքում: Սպասվում են տարբեր թեմաներով միջոցառումներ, բացօթյա կինոդիտումներ, վարպետաց դասեր:

Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»