Կոնտե. Ֆաբրեգասը պրոֆեսիոնալ է եւ պետք է հասկանա
СпортԼոնդոնի «Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատմել է, որ հույսեր է կապում իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի հետ:
«Սեսկը «Չելսիի» ֆուտբոլիստ է, եւ ես գոհ եմ նրա՝ աշխատանքի հանդեպ վերաբերմունքից: Նա պետք է հասկանա, որ «Չելսին» մեծագույն ակումբ է, եւ որ լավագույն ֆուտբոլիստները երբեմն կարող են դուրս մնալ մեկնարկային կազմից: Այդ օրենքը բոլորի համար է»,- մարզիչի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ 29-ամյա Ֆաբրեգասի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»: