Արթուր Ալեքսանյանը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ և կմրցի թուրք ըմբիշի հետ
Спорт31-րդ ամառային օլիմպիական խաղերում 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով հիանալի հաղթանակ է տարել ռումին Ալեն Չիուրարուի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակչում Ալեքսանյանը հանդիպելու է թուրք Իլդիմի հետ:
1/8 եզրափակչում մեր մարզիկը առավելության էր հասել Տիմոնչինիին: