Պետությունն ուշադրության կենտրոնում է պահելու սպորտի զարգացումը. Բակո Սահակյան
СпортԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 16-ին Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի մարզադաշտում դիտել է պատանիների մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլի խաղը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը կարեւորել է երիտասարդ սերնդի ֆիզիկական դաստիարակության նշանակությունը՝ նշելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու սպորտի զարգացումը: