«Բարսելոնա»-ն դարձել է Իսպանիայի սուպերգավաթակիր
СпортԻսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղում հաղթելով «Սևիլիա»-ին՝ կատալոնական «Բարսելոնա»-ն դարձել է Իսպանիայի սուպերգավաթակիր:«Արմենպրես»-ը հայտնում է, որ հանդիպումն ավարտվել է կատալոնացիների խոշ որ` 3-0 առավելությամբ:
Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացել է Արդա Թուրանը: 2-րդ խաղակեսի մեկնարկում թուրք կիսապաշտպանը կարողացել է այս խաղում իր օգտին դուբլ գրանցել: Խաղի վերջնակետը դրել է Լիոնել Մեսին՝ հանդիպման 56-րդ րոպեին:
Թիմերի միջև առաջին հանդիպումը ևս ավարտվել էր կապտանռնագույնների հաղթանակով՝ 2-0 հաշվով: