Պրահայում մեկնարկում է Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնությունը
СпортՊրահայում մեկնարկում է Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնությունը, որն անցկացվելու է մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տարեկան տարիքային խմբերում: Մրցաշարին մասնակցում են նաև Հայաստանի 21 պատվիրակ: Մեր շախմատիստները ներկայացված են 12 ենթախմբերից տասնմեկում:
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Մրցաշարի առաջին տուրի պարտիաները կկայանան օգոստոսի 18-ին՝ Երևանի ժամանակով 17:00-ին: