«Չելսին» ռեկորդային գումար է առաջարկում «Նապոլիի» պաշտպանի համար
Спорт«Չելսին» «Նապոլիին» առաջարկել է 70 միլիոն եվրո վճարել պաշտպան Կլաուդիու Կուլիբալիի համար, վստահեցնում է «The Telegraph»-ը։ Եթե այդ գործարքը կայանա, ապա այն լոնդոնյան ակումբի պատմության մեջ ռեկորդային կդառնա։
25-ամյա սենեգալցին արդեն վաղուց «ազնվականների» տրանսֆերային նպատակներից է, քանի որ վերջիններս ձգտում են ուժեղացնել պաշտպանությունը։ Նման գումարի դիմաց նեապոլյան ակումբը թերևս ստիպված կլինի հրաժարվել ֆուտբոլիստից, հատկապես որ Կուլիբալին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը։
Այս պահին «Չելսիի» պատմության ամենաթանկ տրանսֆերը Ֆերնանդո Տորրեսի ձեռքբերումն է եղել, որի համար 2011-ին վճարվել է 58,5 միլիոն եվրո։