Սամվել Գեւորգյանը՝ Ռիոյից. Պարզից էլ պարզ է՝ ինչ-որ մեկը չի ցանկանում, որ Միհրան Հարությունյանը դառնա չեմպիոն
СпортNEWS.am Sport-ը գրում է.
Պարզից էլ պարզ է՝ Միհրան Հարությունյանի հետեւից ինչ-որ մեկն ընկել է, ինչ-որ մեկը չի ցանկանում, որ Միհրանը դառնա չեմպիոն, նվաճի ամենաբարձր տիտղոսները։ Ու այդ ինչ-որ մեկը կարողացավ այնպես անել, որ Միհրանը չդառնա Օլիմպիական չեմպիոն։ Պետք է վերջ տալ այս խարդախություններին, մարզիկները հիասթափվում ու հեռանում են սպորտից։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի անձնական մարզիչը Հայաստանում, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակիչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով պարտվեց սերբ Դավոր Շտեֆանեկին։
Շարունակությունը` ասյտեղ: