Վարուժան Սուքիասյանը հավաքական է հրավիրել Գևորգ Ղազարյանին
СпортՎարուժան Սուքիասյանն անդրադարձել է Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընտրությանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը ներկայացնում է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզչի խոսքը.
«Այս անգամ նպատակահարմար ենք գտել հրավիրել հենց այս ֆուտբոլիստներին: Նախորդ հավաքի համեմատ բացակայում են Էդգար Մանուչարյանը և Տիգրան Բարսեղյանը: Պատճառները տարբեր են. Մանուչարյանն առայժմ թիմ չունի և խաղային պրակտիկա չունի, իսկ Տիգրան Բարսեղյանը չի հրավիրվել առողջական որոշակի խնդիրների պատճառով:
Այս անգամ հավաքական է հրավիրվել Ռուսլան Կորյանը, որը միշտ մեր տեսադաշտում է եղել, համարվել է հավաքականի լիարժեք թեկնածու և նախորդ հավաքին բացակայում էր միմիայն վնասվածքի պատճառով: Կորյանը հիմա շատ լավ մարզավիճակում է և վերջին խաղու մ դարձել է դուբլի հեղինակ:
Այս անգամ հրավիրել ենք նաև Դավիթ Արշակյանին, ով մինչև ԱՄՆ տեղափոխվելը նույնպես լավ մարզավիճակում էր: Չնայած նախնական ցուցակում ընդգրկված չլինելու հանգամանքին, հրավիրել ենք նաև Գևորգ Ղազարյանին: Մինչև վերջին հանդիպումը ցանկանում էի դիտել նրա խաղը և համոզվել, որ նա լավ մարզավիճակում է ու կարող է օգտակար լինել հավաքականին:
Կարևոր է, որ Գևորգը խաղային մշտական պրակտիկա ունի: Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին, ապա վերջնական ընտրությունը կկատարենք Հայաստանի առաջնության հերթական տուրից հետո: Դեռ ժամանակ ունենք»,-ասել է Վարուժան Սուքիասյանը:
Հայաստանի ազգային հավաքականի պատրաստվում է օգոստոսի 31-ին կայանալիք Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպմանը: