Լուիս Էնրիկե. Լիոնել Մեսին ֆուտբոլի էությունն է
Спорт«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հերթական անգամ փառաբանել է կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:
«Մեսին արարում է թիմի խաղը եւ թիմակիցների համար ստեղծում է հրաշալի գոլային հնարավորություններ: Նա լավագույնը կլիներ աշխարհում նաեւ եզրային պաշտպանի դիրքում: Լեոն ֆուտբոլի էությունն է: Երբ Մեսին տարիքի հետ կապված զիջի ֆիզիկական որակներով, նա դա կլրացնի իր ֆուտբոլային ինտելեկտով»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» նվաճել է Իսպանիայի սուպերգավաթը՝ երկու խաղում ընդհանուր 5:0 հաշվով հաղթելով «Սեւիլիային»: