Գերոգի Կետոևը պարտվեց Էլիզբար Օդիկաձեին
Спорт«Ռիո-2016»-ում պայքարը սկսեց Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Գերոգի Կետոևը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ ազատ ոճային ըմբիշը 97 կիլոգրամ քաշային կարգում պարտվեց վրացի Էլիզբար Օդիկաձեին:
Գոտեմարտի առաջին մրցափուլում հաղթեց Հայաստան ներկայացնող մարզիկը 1-0 հաշվով, իսկ 2-րդ մրցափուլում Կետոևը զիջեց առավելությունը և արդյունքում պարտվեց 1-8 հաշվով: Եթե Օդիկաձեն հասնի եզրափակիչ, Կետոևը կստանա սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու հնարավորություն: