Ցանկանում եմ հասնել Մեսսիի ու Ռոնալդուի մակարդակին. Գրիզման
СпортՄադրիդի «Ատլետիկո»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է, որ ցանկանում է իր խաղամակարդակով մոտենալ Լիոնել Մեսսիին և Կրիշտիանո Ռոնալդուին:
«Ցանկանում եմ որքան հնարավոր է շատ մոտենալ Մեսսիին ու Ռոնալդուին, դասվել լավագույններ թվին:
Չեմ ցանկանում հեռանալ «Ատլետիկո»-ից: Նպատակ ունեմ մնալ այստեղ և հենց «Ատլետիկո»-ի հետ դառնալ Լա Լիգայի ու Չեմպիոնների լիգայի հաղթող», – ասել է Գրիզմանը: