Բարսելոնան ու Այաքսը համաձայնության են հասել բոլոր հարցերում, բացի մեկից
Спорт«Բարսելոնան» ու «Այաքսը» պայմանավորվել են դարպասապահ Յասպեր Սիլեսենի տրանսֆերի շուրջ,- պնդում է «Մունդո Դեպորտիվոն»:
«Կապտանռնագույնները» 27-ամյա ֆուտբոլիստի համար վճարելու են 13 միլիոն եվրո, իսկ հոլանդացին կատալոնական ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր:
Տրանսֆերի պաշտոնական ձևակերպմանը խանգարում է միայն այն հանգամանքը, որ «Այաքսը» ցանկանում է Սիլեսենին խաղադաշտ դուրս բերել Չեմպիոնների լիգայի չորրորդ փուլի «Ռոստովի» հետ պատասխան մրցավեճում, ինչին «Բարսելոնան» դեմ է: Կատալոնացիները չեն ցանկանում, որ իրենց ապագա դարպասապահը վնասվածք ստանալու ռիսկի ենթարկվի:
«Բարսելոնայում» Սիլեսենը կփոխարինի Կլաուդիո Բրավոյին, որի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության շուրջ պայմանավորվածության մասին արդեն հայատարարել է կատալոնացիների մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը: