Մոուրինյո. Անգլիայում ցանկանում են, որ բոլոր ակումբները լինեն մրցունակ
СпортՀնարավորություն ունեի աշխատանքի անցնել Իտալիայում կամ Իսպանիայում, սակայն ես նախընտրեցի կարիերաս շարունակել Անգլիայում, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչը:
«Անգլիայի Պրեմյեր լիգան առանձնահատուկ մրցաշար է: Որոշ երկրներում մեծ ակումբները ցանկանում են լինել առաջինը, հետ թողնել մյուսներին, ավելի թուլացնել մրցակիցներին: Անգլիայում ամեն ինչ այլ կերպ է: Այստեղ բոլորը ցանկանում են, որ լիգայի բոլոր ակումբները մրցունակ լինեն»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
Անգլիայի չեմպիոնի հավակնորդ են համարվում «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», Լոնդոնի «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը», «Լիվերպուլը», «Լեսթերը»: