Հուսով եմ՝ կխառնենք «Բավարիա»-ի խաղաքարտերը․ Օբամեյանգ
СпортԴորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ցանկանում է նոր մրցաշրջանում տիտղոսներ նվաճել իր թիմի կազմում։ Հարձակվողը միաժամանակ գիտի, որ Մյունխենի «Բավարիա»-ի հետ մրցակցելը բարդ է լինելու։
«Հուսով եմ՝ կխառնենք «Բավարիա»-ի խաղաքարտերը։ Բայց դա շատ բարդ է լինելու։ Մեզ համար բարդ էր դա անել նաև նախորդ մրցաշրջանում»,- Օբամեյանգի խոսքերը մեջբերում է Sport Bild-ը։
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-ն 2015/16թթ մրցաշրջանում զիջեց «Բավարիա»-ին՝ գրավելով մրցաշարային աղյուսաիկի երկրորդ հորիզոնականը։
Մրցաշրջանի ավարտից հետո թիմի հեռացան առանցքային ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը, Մաց Հյումելսն ու Իլկայ Գյունդողանը։