Գվարդիոլա․ Չեմ կարող հերքել այն, ինչը բոլորը գիտեն
Спорт«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է, որ «Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն շուտով միանալու է իր թիմին և հերքել է Ջո Հարտի հետ տարաձայություն ունենալու մասին լուրերը։
-Բրավո՞ն․․․ Ես չեմ կարող հերքել այն, ինչն արդեն բոլորը գիտեն, սակայն քանի դեռ գործարքը չի կայացել, Բրավոյի վերաբերյալ հարցերին չեմ պատասխանելու։
Հարտի հետ տարաձայնություններ չունեմ։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք։ Մարզման ժամանակ ոչ թե վիճել ենք, այլ զրուցել ֆուտբոլի մասին։ Ես անկեղծ եմ նրա հետ, նա էլ ինձ հետ է անկեղծ,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից։
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ «քաղաքայինների» մարզման ժամանակ Գվարդիոլան և Հարտը վիճել են։