Ереван, 19.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Երևանում մեկնարկել է «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը

ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ օգոստոսի 25-ին ԵՊՀ Ռիթա և Վարդգես Պալյանների անվան դահլիճում մեկնարկել է «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց ոլորտի մասնագետների ակտիվ մասնակցությունը գիտաժողովին. «Ուրախ եմ այսօր ողջունել ձեզ մի հետաքրքիր համաժողովում, որն անցկացվում է «Հայկական աշխարհը համացանցում» խորագրով և հույս ունեմ ապագայում այն ավանդական կդառնա: Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը:

Նպատակ ունենք ոլորտի հայտնի մասնագետների հետ համատեղ ջանքերով ոչ միայն ներկայացնել այն ամենը ինչ ձեռք ենք բերել, այլև նախանշել այն քայլերը, որ պետք է ձեռնարկենք հայության հարցերը առաջ տանելու համար՝ հայկական ներուժի համախմբմամբ և օգտագործմամբ: 21-րդ դարը բարձր տեխնոլոգիաների արագ զարգացող դար է: Մենք արդեն վեց կայք ենք ստեղծել՝ հաշվի առնելով Սփյուռքի ցանկությունները, կարիքները, առաջարկները:

Շնորհակալություն ՀԲԸՄ-ին՝ Հայկական վիրտուալ համալսարան ստեղծելու համար: Այն այսօր հաջողությամբ գործում է, լուծելով հայապահպանման, հայոց լեզվի պահպանման կարևորագույն խնդիրներ:

Ցավոք մեր ներուժի հնարավորությունները և ստեղծածը համարժեք չեն: Մեծ ասելիք և անելիք ունենք: Մտածենք համահայկական վիրտուալ տարածք ստեղծելու մասին: Մեր մշակութային ժառանգության զգալի մասը գտնվում է հայկական սահմաններից դուրս, չկորցնելու համար պետք է թվայնացնենք այն:

Մաղթում եմ մեր գիտաժողովին արդյունավետ աշխատանք»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նույնպես կարևորեց գիտաժողովի անցկացումը որպես համահայկական հիմնախնդիրները համատեղ, սեփական ուժերով լուծելու հնարավորություն:

«Հայկական աշխարհը համացանցի գիտակրթական հարթակում» խորագրով առաջին թեմատիկ նիստը վարեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Զեկուցումներով հանդես եկան գիտնականներ և ոլորտի մասնագետներ Սփյուռքից և Հայաստանից:

«Հայկական աշխարհը համացանցում. հիմնախնդիրներ և զարգացումներ» թեմայով զեկուցումով հանդես եկավ պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

Խոսելով ազգային առաջնահերթությունների մասին՝ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի ռեկտոր Երվանդ Զորյանը (ԱՄՆ) կարևորեց հայոց լեզվի և հայկական մշակույթի պահպանումը:

Երևանի պետական համալսարանի դասախոս Արթուր Ավագյանը ներկայացրեց զեկուցում «Ուսուցողական ռեսուրսների վիրտուալիզացիա» թեմայով:

«Հայալեզու հեռավար կրթությունը՝ կրթության մատչելիության բարձրացման մոդել» թեմայով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը:

Երևանի պետական համալսարանի ասիստենտ Գրիգոր Ղազարյանն անդրադարձավ «Հայկական իրականությանը վերաբերող համացանցային հրապարակումներ՝ իտալերեն լեզվի դասընթացներում»:

«Հայազգ» էլեկտրոնային հանրագիտարանը. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով զեկուցումով հանդես եկավ Ռուսաստանի «Դոնի Նախիջևան» հայկական համայնքի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը:

Հայաստանի ազգային գրադարանի աշխատակից Բալասան Հարությունյանը ներկայացրեց Հայկական ժառանգության էլեկտրոնային շտեմարանները:

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ASNET-AM ցանցի սպասարկման խմբի ղեկավար Նարինե Մանուկյանը ներկայացրեց «Հայկական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց. զարգացումը և հեռանկարները» թեմայով զեկուցում:

Զեկուցումներով հանդես եկան նաև՝ «Նորավանք» հիմնադրամի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ «Հակահայկական տեղեկատվական գործունեությունը համացանցում», «Տապան» թանգարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը՝ «Համացանցի դերը ռուսաստանյան սփյուռքում համայնքային զարգացման և ազգային ինքնության պահպանության գործում» և Ինովացիոն և Արդյունաբերական Զարգացման Հիմնադրամի փորձագետ Մարգարիտա Ղազարյանը՝ «Հայկական մշակույթի և արվեստի էլեկտրոնային ներկայացուցչությունների որակի և պահանջվածության համեմատական վերլուծություն՝ վիրտուալ ինտելեկտուալ կապիտալի վարկանիշի հիման վրա» թեմաներով:

Նիստի ավարտին տեղի ունեցավ շահագրգիռ և  բովանդակալից քննարկում, որին մասնակցեցին Չեխիայի «Օրեր» ամսագրի պատասխանատու Աննա Կարապետյանը, Լիբանանի Ազգային Առաջնորդարանի տեղեկատվական բաժանմունքի պատասխանատու Րաֆֆի Դեմիրճյանը և Ռուսատանից՝ Աշոտ Ավետիսյանը, Սամվել Մարտիրոսյանը և ուրիշներ:

Գիտաժողովն աշխատանքը կշարունակի օգոստոսի 26–ին՝ «Սփյուռքը համացանցային հարթակում» թեմատիկ նիստով»:

Ucom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи