Ереван, 26.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նախորդ տարվա ընթացքում Լոռու մարզում գործել է 150 դպրոց

Общество

 ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն Վանաձորում ներկա է գտնվել Լոռու մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների մեկնարկին նվիրված աշխատանքային խորհրդակցության սկզբում մարզպետարանի կրթության, երիտասարդության և սպորտի վարչության պետ Մ. Սայադյանը ներկայացրել է 2015-2016 ուսումնական տարում մարզի կրթության ոլորտում իրականացված աշխատանքերի հաշվետվությունը: Նախորդ տարվա ընթացքում Լոռու մարզում գործել է 150 դպրոց՝ այդ թվում 80 միջնակարգ, 69 հիմնական դպրոց և 1 վա րժարան: Մարզում սովորել են մոտ 26100 աշակերտ, դասավանդել 3539 ուսուցիչ: Մեկ մանկավարժին բաժին է հասել 8,3 սովորող: Մարզի դպրոցներից առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցել են 115 աշակերտներ, որոնցից 34-ը ստացել են պատվոգրեր, իսկ 20-ը՝ 1-3-րդ կարգի դիպլոմներ: Աշխատանքներ են տարվել պարտադիր ուսումնական գործընթացից սոցիալական պատճառներով դուրս մնացած երեխաների հետ, որի արդյունքում ուսումնական տարվա ընթացքում ավելի քան 150 երեխա կանոնավոր կերպով դպրոց են հաճախել:

Նախորդ տարվա ընթացքում մարզում գործել է 2 հատուկ դպրոց, ներառական կրթություն իրականացվել է մարզի 16 դպրոցներում: Նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների թիվը կազմել է 5386, ովքեր մարզի նախադպրոցական հաստատություններում ապահովել են մոտ 86 տոկոս ծանրաբեռնվածություն: Միաժամանակ մարզի 21 դպրոցներում գործել են նախակրթարաններ:

Խորհրդակցության ընթացքում ծավալուն ելույթով հանդես է եկել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ ներկայացնելով կրթության համակարգում իրականացված փոփոխությունները, ընդգծել է, որ ակնկալում է մանկավարժների մասնագիտական գնահատականները կատարված քայլերի ու առկա խնդիրների վերաբերյալ. «Ես կարծում եմ, որ կրթության գլխավոր խնդիրը առաքելության գիտակցումն է. հայկական կրթական համակարգի գլխավոր առաքելությունը հայ տեսակի շարունակության ապահովումն է: Իբրև կրթության պատասխանատուներ՝ մենք պետք է այս կարևոր հարցը ինքներս մեզ համ ար հստակեցնենք՝ հիշելով, որ այս հարցադրման պատասխանը տվել է դեռևս մեր մեծ պատմիչ Խորենացին՝ արձանագրելով, որ մենք մի տեսակ ենք, որի գոյությունը արդարացված է: Լինելով փոքր ժողովուրդ՝ մենք ստեղծել ենք արժեքներ, որոնք մեզ հպարտանալու և մեր տեսակը շարունակելու իրավունք են տալիս»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ տեսակի պահպանման գործում ընտանիքց հետո երկրորդ կարևոր պատասխանտվությունը ընկնում է ազգային դպրոցի վրա:

Նախարարի համոզմամբ՝ չկան միջազգային կրթական համակարգեր, կան միջազգային չափանիշներով կառուցված ազգային կրթական համակարգեր, և ազգային դպրոցի խնդիրն է՝ ստեղծել միջազգային չափանիշներով մրցունակ ազգային կրթակարգ. «Մենք պետք է ունենանք Հայաստանի Հանրապետության ազգային կրթակարգ, որտեղ պետության առջև կանգնած խնդիրներից պետք է նախ բխեցվեն չափորոշիչները: Մինչ այժմ չափորոշիչների ազդեցությունը շատ մեծ է եղել, և ծավալի ու բովանդակության անհամամասնության մեջ մենք կորցրել ենք բովանդակությունը: Օրինակ՝ վերջին տարիներին բնագիտական առարկաները լրջորեն նահանջել են, ինչը կատարվել է առարկայական պատերազմի հետևանքով: Ի վերջո, կրթության ծավալը անսահման չէ. մենք ունենք ընդամենը շաբաթական 30-34 դասաժամ և պիտի հասկանանք՝ այդ ծավալի մեջ որն է առավել առաջնահերթ կամ պարտադիր, որը կարող է թողնվել իբրև լրացուցիչ կրթություն»: Կրթական համակարգի մյուս կարևորը խնդիրը, ըստ նախարարի, մանկավարժի ու տնօրենի, ընդհանրապես կրթության կազմակերպմամբ զբաղվողի հանրային վարկանիշն է: Նախարար Մկրտչյանի խոսքով, հաշվի առնելով առկա դժգոհությունները, որոշակի քայլեր այդ ուղղությամբ արդեն կատարվել են, մասնավորապես փոփոխվել են տնօրենների հավաստագրման և ուսուցիչների ընտրության կարգերը: Ըստ այդմ՝ մեկ անգամ հավաստագիր ստացած տնօրենները երկրորդ անգամ հավաստագիր կստանան ոչ թե քննության, այլ վերապատրաստման արդյունքում: Նախարարը տեղեկացրել է, որ փոփոխություն է կատարվելու գիտելիքների ստուգման գործընթացում. «Գոնե հիմնական դպրոցում բանավոր քննությունները պետք է անպայման վերականգնվեն: Չորրորդ և իններորդ դասարանում գրավոր կլինի միայն մաթեմատիկայի քննությունը, իսկ հայերենինը կլինի բանավոր և գրավոր, բայց շարադրության կամ փոխÕ �դրության տեսքով, հայտարարել է նախարարը և շարունակել,- սա ոչ թե վերադարձ է դեպի խորհրդային ժամանակները, այլ իրականում նորաձև և ժամանակակից մոտեցում է: Աշխարհի բոլոր առաջատար համալսարաններում՝ Օքսֆորդ, Քեմբրիջ, դիմորդներից պահանջվում է էսսե գրել, հիմնավորել իրենց մասնագիտության ընտրությունը: Սա ինքնանպատակ չէ, շատ կարևոր է հասկանալ սովորողի անհատականությունը և ստեղծագործական կարողությունը: Մենք պարտավոր ենք երեխային դպրոցում սովորեցնել միտք ձևակերպել: Եթե մենք դա չանենք դպրոցում, հավատացե՛ք՝ համալսարանում չենք կարողանալու այդ խնդիրը լուծել»:

Դահլիճում ներկա մանկավարժները ոգևորությամբ են ընդունել ԿԳ նախարարի առաջարկած փոփոխությունները: Հանդիպման ընթացքում մանկավարժները նախարարին առաջարկված փոփոխությունների առնչությամբ մի շարք հարցեր են ուղղել, որոնք վերաբերել են ավագ դպրոցներում, մասնավորապես 12-րդ դասարանում երկրորդ կիսամյակում երեք պարտադիր ուսումնական առարկա ընտրելու փոփոխությանը, ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրմանը, դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների վերանայմանը և այլ խնդիրների: Բարձրացված հարցերից նախարարը առանձնացրել է հատկապես փոքր դպրոցն երի զարգացման հայեցակարգի մշակումը՝ նշելով երկկոմպլեկտ ու եռակոմպլեկտ դասարաններ ունեցող դպրոցների խնդիրը կրթության ոլորտի տեսանկյունից շատ լուրջ է, լուծման հնարավոր ճանապարհներ գտնելը՝ բարդ: Նախարարի խոսքով՝ հանարապետության 1430 դպրոցներից ավելի քան 800-ում աշակերտների թիվը չի գերազանցում 300-ը, ընդ որում դրանցից մեծ մասը ունի մինչև 100 աշակերտ. «Սա շատ լուրջ խնդիր է, և մենք առաջիկայում պիտի գտնենք ճանապարհ փոքր դպրոցներում սովորող աշակերտի համար ապահովել հավասար պայմաններ»,- ընդգծել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ աշակերտների թվով ֆինանսավորման գործող մեխանիզմը վերանայման կարիք ունի: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև ռազմագիտության դասավանդմանը, ռազմահայրենասիրական կրթությանը, դասագրքերի ընտրությանը, ներառական կրթությանը և այլ հարցերի: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби