Մարեյ․ Այժմ թենիսն իմ կյանքում առաջին տեղում չէ
СпортԱշխարհի երկրորդ ռակետ Էնդի Մարեյը նշել է, որ ընտանիք կազմելուց հետո թենիսն իր համար առաջնային նշանակություն չունի։
-Ավստրալիայի Բաց առաջնությունից հետո իմ կյանքում շատ բան է փոխվել։ Ես հայր եմ դարձել․ դա կյանքիս լավագույն իրադարձությունն է։ Հիմա թենիսն ինձ համար ամենակարևորը չէ։ Երբ չունեի ընտանիք, թենիսը, իսկապես, առաջնային էր, բայց այժմ այդպես չէ։ Ընտանիքս ինձ օգնում է քիչ լարվել, ինչը նախկինում խանգարում էր պատասխանատու խաղերի ժամանակ,-ասել է բրիտանացի թենիսիստը։