Բաուսա․ Ցանկանում եմ՝ հավաքականում Մեսսին սկսի գրոհները
СпортԱրգենտինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան ցանկանում է, որ ազգային ընտրանի վերադարձած Լիոնել Մեսսին ավելի ակտիվ խաղա կիսապաշտպանությունում։
-Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ Մեսսին կեղծ «9» համարի դիրքում էր։ Մեսսիի նկատմամբ անընդհատ խախտում էին կանոնները, և նա չէր կարողանում իր խաղը ցուցադրել։ Ես ցանկանում եմ՝ Լիոնելը խաղա այնտեղ, որտեղից ինքը կարող է գրոհներ կազմակերպել։ Մեսսիին պետք չեն այնպիսի դիրքեր, որտեղ նրան շրջապատելու են մրցակցի 2-3 ֆուտբոլիստներ։ Երբ Մեսսին գնդակը ստանում է կիսապաշտպանությունում, կարողանում է ավելի շատ դժվարություններ ստեղծել մրցակիցների համար,-Բաուսայի խոսքը մեջբերված է «El Mundo Deportivo»-ից։
Հավելենք, որ Արգենտինայի հավաքականը 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում սեպտեմբերի 2-ին խաղալու է Ուրուգվայի ընտրանու հետ, սեպտեմբերի 7-ին՝ Վենեսուելայի։