Մեսսին չի մասնակցի Արգենտինայի հավաքականի առաջիկա հանդիպումներին
СпортԱԱ-2018-ի ընտրական փուլի մեկնարկում Արգենտինայի հավաքականը մրցելու է Ուրուգվայի և Վենեսուելայի ընտրանիների հետ:
Լիոնել Մեսսին ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել հանդիպումներին,- հայտնում է «Goal.com»-ը:
Աղբյուրը նշում է, որ Մեսսին, ամեն դեպքում, ժամանելու է հավաքականի ճամբար հայրենակիցների հետ շփվելու համար:
Ոսկե գնդակի հնգակի դափնեկիրը որոշել էր ավարտել կարիերան ընտրանում, սակայն նոր գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսայի հետ խոսակցությունից հետո փոխել է որոշումը: