Մեկնարկել է թենիսի Մեծ սաղավարտի ԱՄՆ-ի բաց առաջնությունը
СпортԱՄՆ-ում մեկնարկել է թենիսի Մեծ սաղավարտի բաց առաջնությունը: Տեղի են ունեցել առաջին շրջանի մի շարք հանդիպումներ: Մրցաշարի հաղթողի կոչման հավակնորդներից՝ Նովակ Ջոկովիչն ու Ռաֆայել Նադալը մրցելույթներն սկսել են հաղթանակներով: Նովակ Ջոկովիչից 4 սեթ է պահանջվել Իրժի Յանովիչի արգելքը հաղթահարելու համար: Գրանցվել է 6-3, 5-7, 6-2, 6-1 հաշիվը: Ռ աֆայել Նադալը կարողացել է 3 սեթում հեշտ հաղթանակի հասնել Դենիս Իստոմինի նկատմամբ՝ 6-1, 6-4, 6-2:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, իրենց մեկնարկային խաղերում հիանալի են հանդես եկել կանադացի Միլոշ Ռայոնիչն ու Ժո Վիլֆրեդ Ցոնգան: Երկու թենիսիստներն էլ խաղերն ավարտել են 3 սեթում՝ հաղթելով, համապատասխանաբար, Դաստին Բրոունին և Գուիդո Անդրեոցիին: