ՊՆ ներկայացուցիչը կմասնակցի ՀԱՊԿ խորհրդատվական աշխատանքներին
ПолитикаՀՀ ՊՆ ներկայացուցիչը օգոստոսի 31-ին կմասնակցի Մոսկվայում ՀԱՊԿ-ի քարտուղարությունում կայանալիք «Մինչ 2020թ. ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի համար զինվորական կադրերի համատեղ պատրաստման համակարգի զարգացման հայեցակարգի մասին» ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի համաձայնեցման խորհրդատվական աշխա տանքներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: