Ереван, 26.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նախագահը մասնակցել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նորակառույց շենքի բացմանը

Общество

 Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին ներկա է գտնվել Գիտելիքի և դպրության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի և ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Միջոցառմանը մասնակցել են ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հարազատներ, ՀՀ ՊՆ զինված ուժերի, ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ կրթության և գիտության նախարարը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ, հանրապետության այլ բուհերի ռեկտորներ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրներ, կուրսանտներ:

Զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման և օծման արարողությունից հետո Հանրապետության Նախագահը և արարողության մասնակիցները ծաղիկներ են դրել խաչքարին, հարգանքի տուրք մատուցել:

Բացման առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի և հրամանատարաշտաբային ֆակուլտետի մասնաշենքի բացման արարողության կապակցությամբ: Նախագահը շրջայց է կատարել հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ուսումնառության պայմաններին: Բուհի պատասխանատուների ներկայացմամբ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի շահագործումը հնարավորություն է ընձեռում ոչ միայն արդյունավետ կազմակերպել և անցկացնել սպայական կադ րերի պատրաստումն ու վերապատրաստումը, այլև ստեղծել ռազմական գիտության տեսության մշակման համար ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ նախադրյալներ: Ֆակուլտետի կազմում մտնում են միջազգային և ազգային անվտանգության, ռազմարվեստի, ռազմամասնագիտական ամբիոնները:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողության կապակցությամբ


Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, կուրսանտներ, 
Հարգելի՛ հյուրեր,

Հայաստանի համար այսօր ուշագրավ օր է, քանզի հավաքվել ենք մեր զինված ուժերի զինվորական կադրերի պատրաստման առաջատար կրթօջախում` Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողության կապակցությամբ: Նման ուսումնական հաստատության ստեղծման համար հավասարաչափ պարտական ենք ինչպես մեր ռազմական գերատեսչության մասնագետների եռանդին ու ջանասիրությանը, այնպես էլ մեր բարեկամ և գործընկեր պետությունների ակադեմիական փորձին:

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ինստիտուցիոնալ հիմքի վրա է դրվել ամբողջական սպայական կրթություն ապահովելու գործընթացը` նախազորակոչային պատրաստությունից մինչև ավագ և բարձրագույն սպայական կազմերի կրթության փուլերը: Կարծում եմ՝ սա լուրջ ձեռքբերում է:

Սպայակազմն, ըստ էության, պետության ողնաշարն է, և հավատում եմ, որ այդ ամրությունն ուժեղանում է նրանց գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմամբ: Այս գործընթացում առանցքային դերերից մեկը պատկանում է ռազմական կրթությանը:

Բարձրագույն ռազմական կրթության այս հաստատությունը գումարտակ-բրիգադ օղակում մեր հրամանատարներին և շտաբային սպաներին կտրամադրի համազորային, համատեղ, համապետական և բազմազգ օպերատիվ միջավայրում կողմնորոշվելու, որոշում ընդունելու և գործելու իմացություն՝ զուգահեռաբար ապահովելով նրանց որակավորումը՝ որպես ռազմական կառավարման մագիստրոսներ: Համոզված եմ, որ հրամանատարաշտաբային ֆակուլտետը դառնալու է քննադատական, ստեղծագործական և համակարգային մտածելակերպով օժտված հայոց զինուժի ավագ սպայակազմի կրթության դարբնոցը:

Այժմ ցանկանում եմ խոսքս հղել ֆակուլտետի ունկնդիրներին:

Հարգելի՛ սպաներ,

Այսօր մեկնարկում է ձեր մագիստրոսական ուսումնառության փուլը, որտեղ ձեռք եք բերելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ապագա առաջնորդներ դառնալու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որոնցից առանցքային են կառավարման գիտությունը և ղեկավարման արվեստը:

Հայաստանը յուրահատուկ երկիր է՝ եզակի մարտահրավերներով ու դերակատարությամբ: Մեր հայրենիքն ունի շատ ուժեղ կողմեր, որոնցից ամենավառը հայ մարդն է՝ իր ստեղծագործական մտքով և արարելու անսպառ էներգիայով:

Հրամանատարաշտաբային ֆակուլտետում ձեռքբերվելիք առաջնորդական գիտելիքներն ու հմտությունները ձեզ կուղղորդեն բարդ առաջադրանքների կատարման և մարտահրավերների չեզոքացման հարցում, կներարկեն անորոշ իրավիճակներում վերադասի մտադրությունը խորը ըմբռնելու և հստակ գործողության մտահղացման միջոցով ենթակաների գործողությունները ուղղորդելու մնայուն հատկանիշներ: Ապրիլյան մարտական գործողությունները գալիս են կրկին հաստատելու, որ հայրենիքի պաշտպանությանն անվերապահ նվիրվածությունը մեր բանակին հաղորդում է դիմահար, առանց օտարի վրա հույս դնելու, կախման մեջ ախոյանի քանակն ու զինանոցը չեզոքացնելու մրցակցային առավելություն: Այդ մրցակցային առավելությունն է, որ գոյամարտի հենց առաջին օրերից և բանակաշինության բոլոր տարիներին եղել ու մնում է մեր զինուժի հաղթաթուղթը, որը առօրյա ծառայության և մարտական գործողությունների ժամանակ պետք է պահեն ու զարգացնեն նաև հրամանատարաշտաբային ֆակուլտետի շրջանավարտները:

Հարգելի՛ սպաներ,

Դուք եք ձևավորելու Հայաստանի Հանրապետության ապագա ռազմական ղեկավարությունը: Իմ ցանկությունն է, որ ձեր կյանքի այս հատվածն ընդունեք որպես պրոֆեսիոնալ սպաների կայացման կարևորագույն ուղենիշ: Շնորհավորելով բոլորիս այս գեղեցիկ օրվա կապակցությամբ՝ համոզված եմ, որ ձեր կողմից ձեռքբերվելիք գիտելիքների և հմտությունների հետ մեծ հույսեր են կապում մեր ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, ձեր անմիջական հրամանատարներն ու գործընկերները, բայց ամենակարևորը` ձեր ենթակաները:

Եվ քանի որ այսօր սեպտեմբերի 1-ն է, օգտվելով առիթից, այս խորհրդանշական վայրից ուզում եմ ուղերձով դիմել Հայաստանի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այսօր դպրոց ու բուհ են գնացել:

Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-Даби