Բուսկետս․ Ասենսիոն մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստ է
Спорт«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը գովաբանել է «Ռեալի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոյին։ Իսպանիայի հավաքականի նորանշանակ մարզիչ Խուլեն Լոպետեգին վերջինս հրավիրել է ազգային ընտրանի։
-Ասենսիոն մեծ օգուտ կտա Իսպանիայի հավաքականին։ Նա երիտասարդ և մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստ է։ Լավ է, որ ազգային հավաքականում նոր ֆուտբոլիստներ կան,-Բուսկետսի խոսքը մեջբերված է «AS»-ից։
Նշենք, որ այսօր Իսպանիան ընկերական հանդիպում է անցկացնելու Բելգիայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 5-ին Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում խաղալու է Լիխտենշտեյնի հետ։