Ереван, 19.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը շուքով է ընդունել առաջին կուրսեցիներին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (Պոլիտեխնիկ) մեծ շուքով նշվել է  սեպտեմբերի 1-ը՝ 2016-2017  ուսումնական տարվա սկիզբը և Գիտելիքի ու դպրության օրը։

Այս մասին տեղեկացրին Պոլիտեխնիկի հասարակության հետ կապերի և լրատվ ության բաժնից՝ հավելելով. «Երկրորդ մասնաշենքի Մեծ դահլիճում հյուրընկալվել էին ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր   Սամվել Նիկոյանը, ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, բարձր կուրսերի ուսանողներ, ինչպես նաև առաջին կուրսեցիներ՝ հարազատների ու ընկերների ուղեկցությամբ։

Հանդիսավոր արարողության մասնակիցները հոտնկայս ունկնդրեցին Հայաստանի Հանրապետության և Պոլիտեխնիկի օրհներգերը։

Միջոցառումը վարող, Կիբեռնետիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Արմեն Զաքարյանը ամփոփ ներկայացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գործունեությունը՝ ամբիոնի մոտ հրավիրելով ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին։

Ողջունելով և նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորելով բոլորին՝ Ո. Մարուխյանը բարի գալուստ մաղթեց առաջին կուրսեցիներին։ 

«Ուրախ եմ, որ ընտրել եք Հայաստանի տեխնոլոգիական կրթության անվիճարկելի առաջատար Պոլիտեխնիկը, որը ոչ միայն ինժեներներ է տալիս, այլև պետական, քաղաքական, հասարակական գործիչներ։ Համոզված եմ՝ պոլիտեխնիկական հանրույթին անդամագրվելով՝ դուք ամեն ինչ կանեք ձեր նախորդների արժանի հետևորդները լինելու, նրանց ձեռքբերումները բազմապատկելու և մեր կրթօջախի վարկանիշը բարձր պահելու համար», - ասաց Ո․Մարուխյանը։

Եզրափակելով խոսքը՝ ռեկտորը Պոլիտեխնիկի նորաբնակներին մաղթեց ուսանողական առլեցուն կյանք, անամպ և խաղաղ երկինք։

Մեխանիկամեքենագիտական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Արտաշես Բաղդասարյանի սաքսոֆոնային կատարմամբ հնչեց Առնո Բաբաջանյանի «Երևան»-ը, որը բոլորին հիացմունք պատճառեց։

ՀԱՊՀ միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը և Միջազգային համագործակցության և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Մարիա Մանգասարովան բեմ բարձրացան՝ կրկնակի դիպլոմներ հանձնելու Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի, Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտի, Իսպանիայի Կորունիայի համալսարանի պոլիտեխնիկցի շրջանավարտներին։

Ռ. Աղգաշյանը ներկայացրեց ՀԱՊՀ միջազգային կապերն ու խնդիրները, ինչպես նաև համատեղ կրթական ծրագրերը եվրոպական, ԱՊՀ երկրների, համալսարանների հետ՝ դիպլոմների հանձնման համար բեմ հրավիրելով ռեկտոր Ո. Մարուխյանին և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ս. Նիկոյանին։

Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի և ՀԱՊՀ-ի ՌՏ և ԿՀ ֆակուլտետի դիպլոմներ ստացան մագիստրոսներ Ռոզա Բաբայանը, Արմինե Այվազյանը,  Նաիրա Քերոբյանը, ինչպես նաև Կիբեռնետիկայի ֆակուլտետի մագիստրոսներ Արփինե Աղայանը, Տիգրան Մանուկյանը, Նարեկ Խաչատուրյանը։

Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտի և ՀԱՊՀ-ի ՌՏ և ԿՀ ֆակուլտետի մագիստրոսներ Շավարշ Զոհրաբյանը և Լիլիթ Հայրապետյանը, ՔՏ և ԲՃ ֆակուլտետի մագիստրոսներ Հակոբ Մովսեսյանը, Մանուկ Աղաջանյանը, «Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտություն» մասնագիտությամբ Դավիթ Խառատյանը, ՔՀ և Ի ֆակուլտետի ուսանողուհի Մերի Հայրապետյանը, Իսպանիայի Կորունիայի համալսարանի և ՀԱՊՀ-ի ՔՏ և ԲՃ ֆակուլտետի մագիստրոս Տաթևիկ Բաղդասարյանը։

Դիպլոմ ստանալու էր եկել նաև ՌՏ և ԿՀ ֆակուլտետի մագիստրոս, այժմ ՀՀ Զինված ուժերում ծառայության անցած, ժամկետային զինծառայող Շավարշ Զոհրաբյանը, ով մեկ տարի ուսանել էր Բրագանսայի համալսարանում և արժանացել «2015-2016 ուստարվա լավագույն մագիստրոսական թեզ» մրցանակի։ Ի դեպ, Շավարշ Զոհրաբյանը միջոցառմանը եկել էր զինվորական համազգեստով և հրամանատարի թույլտվությամբ։

Արարողության մասնակիցները մեծ հուզմունք ապրեցին՝ տեսնելով պոլիտեխնիկցի Շավարշին, ով և´ գերազանց ուսման առաջադիմություն ունի, և´ հայրենիքին նվիրված զինվոր է։

ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ս. Նիկոյանը, շնորհավորելով բոլորին, նշեց առաջին կուրսեցիների՝ բուհի ճիշտ ընտրությունը, որով պոլիտեխնիկցիները հատուկ մտածելակերպով տարբերվում են այլ բուհերի ուսանողներից։ Նա հատկապես հուզվել էր Շավարշ Զոհրաբյանի նկատմամբ դահլիճի ջերմ վերաբերմունքից, որը «կրկին բացահայտում է պոլիտեխնիկցիների հարգանքը բանակի և զինվորի նկատմամբ»։ Բոլոր պոլիտեխնիկցիների կողմից բարի ծառայություն և անամպ երկինք ենք ցանկանում Շավարշին։ 

Այնուհետև ելույթ ունեցան Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի, Դիզայնի ֆակուլտետների ուսանողուհիները՝ «Պոլիտեխը մենք ենք» երգով, և ՈւԽ «Four colors» խումբը կատարեց «Այսօր ուրբաթ է» երգը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ, ՈւԽ նախագահ Գոռ Վարդանյանը։ Նա ներկայացրեց 83-ամյա Պոլիտեխնիկը և Ուսանողական խորհրդի բազմազան միջոցառումները, որտեղ մեկտեղվում են կրթականը և հասարակականը։ Ապա կրկին շնորհավորեց առաջին կուրսեցիներին և բարի երթ մաղթեց մեր համալսարանում։ Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր ասաց նաև ՔՀ և Ի ֆակուլտետի դեկան Սիրանուշ Մանուկյանը։

Միջոցառման հումորային համարները ներկայացրեց Հայաստանի ուրախների և հնարամիտների ակումբի հնաբնակ Վահե Խաչատրյանը, ով հանդես եկավ ուրախ մանրապատումներով։

Միջոցառումն ավարտվեց Պոլիտեխնիկի «Սասուն» ավանդական երգի-պարի խմբի (գեղ. ղեկ.` Անդրանիկ սարկավագ Մանուկյան) խրոխտ կատարումներով, և առաջին կուրսեցիները շտապեցին հանդիպումներ ունենալ իրենց ինստիտուտների/ֆակուլտետների ղեկավար կազմի հետ:

ՔՀ և Ի ֆակուլտետում առաջին կուրսեցիներին կրկին ողջունեց և Ուսանողական խորհրդի գործունեության մասին ամփոփ խոսեց ռեկտորի տեղակալ, ՈւԽ նախագահ, նախկին ՔՀ և Ի ֆակուլտետի ուսանող Գոռ Վարդանյանը»:

Ucom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи