Պերես․ «Ռեալի» կազմը հնարավոր չէ ուժեղացնել
Спорт«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պարզաբանել է, թե ինչու մադրիդյան ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտիվություն չցուցաբերեց։
-Մեր ակումբում մտածում են միայն խաղն ուժեղացնելու և շատ տիտղոսներ նվաճելու մասին։ Հիանալի ենք մեկնարկել այս մրցաշրջանում, իսկ թիմի կազմը պարզապես հնարավոր չէ ուժեղացնել։ Բացի այդ՝ մենք ունենք Զիդանի նման մասնագետ, ով ակումբին շատ բան է տվել և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ,-Պերեսի խոսքը մեջբերված է «Marca»-ից։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Ռեալն» արդեն նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը՝ հաղթելով «Սևիլյային», իսկ Իսպանիայի առաջնության մեկնարկային երկու տուրում հաղթել է «Ռեալ Սոսյեդադին» և «Սելտային»։