Դանիայի հավաքականի մարզիչ. Շմայխելը Հայաստանի հետ կխաղա միայն մեկ դեպքում
СпортԴանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Օգե Հարեյդեն ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հետ խաղից առաջ խոսել է հիմնական կազմի դարպասապահ Կասպեր Շմայխելի ապաքինման մասին:
«Կասպերը մեզ միանալու է այսօր եւ միայն վաղը կտեսնենք, թե ինչ վիճակում է նա: Շմայխելի հետ «Լեսթերից» մարդ կա, ով նրա հետ է եղել ողջ ընթացքում: Դարպասապահը մարզվել է վերջին երկու օրերում, սակայն դրանք շատ թեթեւ են եղել:
Շմայխելը պետք է ի վիճակի լինի դարպասին կանգնել ամբողջ խաղի ընթացքում, ու այդ մասին պետք է իմանանք նախօրոք: Այսպիսով, պետք է լիովին վստահ լինենք, որ նա կկարողանա մասնակցել ամբողջ հանդիպմանը: Երկու լավ դարպասապահ ունենք, որոնք կարող են փոխարինել Կասպերին: Ուստի մեզ անհրաժեշտ է թարմ Շմայխելը»,- Հարեյդեի խոսքը մեջբերում է bt.dk-ն:
Դանիա - Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4- ին: