Աշխարհի 2018 թվականի առաջնության հարավամերիկյան գոտում տեղի ունեցան ընտրական 7-րդ տուրի հանդիպումներ
СпортԱշխարհի ֆուտբոլի 2018 թվականի առաջանության հարավամերիկյան գոտում տեղի ունեցան ընտրական 7-րդ տուրի հանդիպումներ:«Արմենպրես»-ը հայտնում է, որ Արգենտինայի հավաքականը Լիոնել Մեսիի գոլի շնորհիվ կարողացել է հաղթել Ուրուգվայի ազգային ընտրանուն: Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով, իսկ գոլը հեղինակվել է 43-րդ րոպեին: Այս խաղում կարմիր քարտի է արժանացել Պաուլո Դիբալան:
Բրազիլիայի հավաքականը ևս հիանալի հանդիպում է անցկացրել և կարողացել է հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկել Էկվադորի դարպասը: Բրազիլացիների կազմում խաղի հաշիվը բացել է Նեյմարը: Հետագայում գոլի հեղինակ են դարձել Վալտեր Այովին և Գաբրիել Ժեզուսը:
Ամերիկայի գավաթի հաղթող Չիլիի հավաքականը անակնկալ պարտություն է կրել Պարագվայից՝ 2-1 հաշվով: Պարագվայցիները առաջին կեսում իրար ետևից 2 անգամ կարողացել են դառնալ գոլի հեղինակ` 6-րդ և 9-րդ րոպեներին: Օսկար Ռոմերոյի և Պաուլո դա Սիլվայի հարվածներին Չիլիի կազմում մեկ դիպուկ հարվածով պատասխանել է Արտուրո Վիդալը:
Կոլումբիայի հավաքականի կազմում փայլուն հանդիպում է անցկացրել Խամես Ռոդրիգեսը: Խամեսի գոլի և ակտիվ խաղի շնորհիվ Կոլումբիան `2-0 հաշվով հաղթել է Վենեսուելային: Կոլումբիացիների կազմում մեկ անգամ էլ աչքի է ընկել Մոնսլի Տորեսը:
Վերջին խաղում Բոլիվիան կարողացել է վստահ հաղթանակ տանել Պերուի նկատմամբ`2-0 հաշվով:
7 տուրից հետո առաջին տեղում արգենտինացիներն են՝ 14 միավորով, երկրորդում՝ Ուրուգվայը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Կոլումբիան: