Եվրոպայի առաջատար հավաքականներն անցկացրեցին ընկերական հանդիպումներ
СпортԱշխարհի ֆուտբոլի 2018 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի մեկնարկից առաջ Եվրոպայի առաջատար հավաքականները անցկացրեցին ընկերական հանդիպումներ:«Արմենպրես»-ը հայտնում է, որ Եվրոպայի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը կարողացել է 1-3 հաշվով հաղթել Իտալիայի ազգային ընտրանուն:
Ֆրանսիայի հավաքականի կազմում խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացել է Անտոնի Մարսիալը: Իտալիայի հավաքականից 4 րոպե է պահանջվել հաշիվը հավասարեցնելու համար: Գոլի հեղինակ է դարձել Գրացիանո Պելեն: Ֆրանսիայի հավաքականի խաղի մնացած ժամանակահատվածում ավելի գրագետ ֆուտբոլ է ցուցադրել և կարողացել է 2 անգամ հասնել հաջողության: Գոլերի հեղինակ են դարձել Լեյվին Կուրզավան և Օլիվյե Ժիրուն:
Խաղային օրվա մյուս հետաքրքիր հանդիպումը` Բելգիայի և Իսպանիայի ընտրանիների մրցավեճն էր: Լապոտեգիի գլխավորությամբ առաջին խաղն անցկացնող Իսպանիայի ընտրանին կարողացավ 2 անպատասխան գնդակ ուղարկել բելգիացիների դարպասը: Գոլերի հեղինակ դարձավ Դավիդ Սիլվան:
Հոլանդիայի հավաքականը շարունակում է ոչ տպավորիչ ֆուտբոլ ցուցադրել: Նարնջագույները 1-2 հաշվով զիջեցին Հունաստանի հավաքականին: Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը ջախջախեց Ջիբրալթարին` 5-0 հաշվով: Նանին դարձավ դուբլի հեղինակ: