ՖԻՖԱ-ն հաստատել է ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնի երեք թեկնածուների
СпортՖԻՖԱ-ն հաստատել է այն երեք թեկնածուների անունները, ովքեր կպայքարեն ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով UEFA.org-ը, ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնի համար կպայքարեն իսպանացի Անխել Մարիա Վիլյարը, հոլանդացի Միխայել վան Պրագը և սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը: Նշվում է, որ նրանք հաջողությամբ անցել են ՖԻՖԱ-ի դիտորդական խորհրդի ստուգումը:
ՈւԵՖԱ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Աթենքում: Նույն օրը կհայտարարվի Միշել Պլատինիի հեռանալու մասին: Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը 2007-ից էր զբաղեցնում ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնը, որից զրկվեց կոռուպցիոն սկանդալի պատճառով: