Բրայան դե լա Ֆուենտեն համալրել է «Շիրակ»-ը
СпортԳյումրիի «Շիրակ»-ը տրանսֆերային պատուհանի վերջին օրը ձեռք է բերել ամերիկացի հարձակվող Բրայան դե լա Ֆուենտեին: Ինչպես տեղեկացրին Գյումրիի ակումբի լրատվական ծառայությունից, Դե լա Ֆուենտեն Հայաստանի փոխչեմպիոնի հետ մեկամյա պայմանագիր է ստորագրել:
Դե լա Ֆուենտեն 2014 թվականից մինչև նախորդ մրցաշրջանի ավարտը հանդես է եկել «Արարատ»-ում:
Բարձրագույն խմբում Բրայանն, ընդհանուր առմամբ, 49 հանդիպման է մասնակցել՝ խփելով 9 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում: