Գրիգորյանի և Կորյանի թիմը հաղթեց «Ենիսեյ»-ին
СпортՌուսաստանի առաջին դիվիզիոնի` Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության 11-րդ տուրում հայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի թիմը` «ԲՄԱ-Խաբարովսկ»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության է հասել Կրասնոյարսկի «Ենիսեյ»-ի նկատմամբ:
Գրիգորյանի թիմի կազմում հանդիպումը բաց է թողել Ռուսլան Կորյանը, ով Հայաստանի հավաքականի հետ պատրաստվում է Աշխարհի առաջնության ընտրական փուլի Դանիայի դեմ խաղին:
«Ենիսեյ»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է հայազգի հարձակվող Արթուր Մալոյանը:
Գրիգորյանի և Կորյանի թիմը 17 միավորով մրցաշարային աղյուսակում կիսում է 5-6-րդ տեղերը:
Հաջորդ տուրում` սեպտեմբերի 10-ին, «ԲՄԱ-Խաբարովսկ»-ը կհանդիպի Մոսկվայի «Դինամո»-ին: