Կլոպ. Պրիմերայի խաղերի կեսում Բարսելոնան կարող է հանդես գալ պահեստային կազմով
Спорт«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել, որ Անգլիայի առաջնությունում մրցակցությունը զգալիորեն ավելի ուժեղ է, քան Պրիմերայում:
«Ամենամեծ տարբերությունն Անգլիայի ու այլ առաջնությունների միջև կայանում է նրանում, որ Պրեմիեր լիգայում շատ ուժեղ է մրցակցությունը:
«Բարսելոնան» կարող է հանդիպումներից կեսում խաղալ երկրորդ կազմով: Կան հանդիպումներ, որոնցում Մեսսին վազում է 4.3 կիլոմետր, սակայն խփում է 5 գնդակ:
Անգլիայում ոչ մի խաղում չես կարող խնայել ուժերդ»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է «The Daily Mail»-ը: