Ереван, 13.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Խանդը որպես կնոջ և տղամարդու հոգեբանական պատնեշ

Lifestyle

Տարբեր ազգերի էթնիկ-հոգեբանական բնութագրերի տվյալներով` հայ էթնոսին հատուկ է բարձր հուզականությունը: Եթե անգամ հետազոտություններ չկատարվեին, միևնույն է, կարող ենք ասել, որ հուզական փուլը միշտ բարձր է հայի մոտ:

Խանդը բազմապլանային, զգացմունքային գամայով հարուստ հուզական վիճակ է: Այս դեպքում կա սեր, ատելություն, վախ: Լինում է նորմալ կամ էրոտիկ և ոչ նորմալ, որը կոչում են զառանցանք: Երկուսի հիմքում էլ ընկած է կասկածը, նաև սիրած էակին կորցնելու վախը:

Առավել շատ դրսևորվում է այն մարդկանց մոտ, ովքեր ձգտում են ինքնահաստատման, դեռ չեն կայացել ու այդ փուլում հանդիպել են մի էակի, որից կախված է իրենց ինքնահաստատումը: Սիրած էակին կորցնելու վախը բերում է խանդի դրսևորման:

Ինքնահաստատված մարդիկ հարուստ գիտելիքներ ունեն: Նրանց մոտ խանդի դրսևորումներ չկան կամ շուտ չեն արտահայտվում, իսկ թերարժեքության, նաև գերարժեքության բարդույթ ունեցողներն ավելի շատ են խանդում: Խանդը դրսևորվում է հավասարապես թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ: Պարզապես կան դրսևորման տարբերություններ. կինը կարող է չարտահայտել խանդը, իսկ տղամարդկանց մոտ դրսևորումները տարբեր են:

Եվ, ի վերջո, պետք է հիշել, որ շատ հարաբերություններ խախտվում են, և շատ ամուսնալուծություններ լինում են հենց խանդ կոչվածի պատճառով:

Կան մարդիկ, որոնք համարում են, որ եթե խանդի զգացմունք չկա, ապա չկա նաև սիրո զգացմունք, բայց դա միշտ չէ որ այդպես է:Եթե կարճ բնութագրենք խանդը, ապա դա սեփականության իրավունք է ուրիշ էակի նկատմամբ իր բազմաթիվ դառը հետևանքներով:

Թեթև խանդի զգացմունքը կարող է հանդիսաnալ խթանող գործոն ամուսնական կյանքում, այսինքն կարող է բերել սեռական ցանկության խթանմանը և նոր երանգ մտցնի ամուսնական հարաբերություններում, որը իհարկե միապաղաղ կյանքի դեմ պաքարելու միջոց է և վերջապես նորից թարմացնի սիրո զգացմունքը:Շատ ժամանակ ուժեղ խանդը կարող է մեծ բեռ հանդիսանալ ամուսնական կյանքում:

Խանդում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Այդպիսի ընտանիքում ամուսիններից մեկի համար ընտանեկան կյանքը դառնում է դժոխք: Օրինակ, եթե կինը 5 րոպե ուշանում է աշխատանքից, խոսում է հեռախոսով. գնում է նոր զգեստ կամ հարդարում է մազերը նորաձև և այլն, դա կարող է խանդի և անվերջ հարցաքննումների պատճառ դառնալ:

Լինում են դեպքեր, երբ սկսում են ամուսիններին հետևել, նույնիսկ վարձում են հետախույզ, որպեսզի բռնացնեն դեպքի վայրում: Իհարկե, ոչ հիմնավորված խանդը հանդիպում է անվստահ, կասկածամիտ, կպչուն մտքերով, ինքնավերլուծական բնավորությամբ և որոշ դեպքերում հիստերիկ անձնավորությունների մոտ: Ինչքան էլ ամուսինը այդպիսի անձնավորությանը շատ ուշադրություն դարձնի, միևնույնն է նրանց համար դա քիչ է, նրանք միշտ ուզում են գտնվել ուշադրության կենտրոնում, և միշտ թվում է, թե ոտնահարվում է նրանց ինքնասիրությունը: Այդպիսի վերաբերմունքը իհարկե փոփոխում է ընտանեկան հարաբերությունները բացասական իմաստով: Զուգնըկերոջը վաղ թե ուշ ձանձրացնում են մշտական արդարացումները չկատարված գործողությունների համար, և դա կարող է հանգեցնել բաժանության:

Իհարկե, լինում է հիմանվորված խանդ, երբ ստույգ տվյալներ կան դավաճանության մասին և փորձը ցույց է տալիս, որ եթե հետագայում ամուսիններից մեկը ներում է այդ դավաճանությունը, նա կարող է անտեղի դրսևորել բազմաթիվ խանդի տեսարաններ: Հոգեբուժության մեջ գոյություն ունի «հիվանդագին խանդ» հասկացություն: Այն կարող է հանդիպել ինչպես որոշակի բնավորության գծերի շեշտվածության, այնպես էլ հոգեկան հիվանդությունների, տղամարդկանց սեռական խանգարումների, խրոնիկական ալկոհոլիզմի ժամանակ: Որևէ տրամաբանություն չի կարող հակառակը համոզել այդպիսի անձնավորություններին: Նրանք կարող են նույնիսկ խանդել ծեր ամուսիններին կամ անկողնում գամված զուգընկերոջը, կամ էլ ուղղված լինի մոտիկ ազգակիցներին երեխաներին և այլն:

Խանդը` առաջանալով ամուսիններից մեկի մոտ բերում է այն բանի, որ վերջիվերջո տառապում են երկու ամուսինները, որն էլ բերում է ընտանեկան աններդաշնակության և հեռացնում ու օտարացնում նրանց:Կարող են զարգանալ զանազան նևրոզներ, որի ֆոնի վրա զարգանում են սեռական ցանկության կորուստ, սեռական անկարողություն տվյալ անձի նկատմամբ, ընտանեկան հետաքրքրությունների կորուստ, ամուսնական պարտականություններից խուսափելու համախտանիշ և այդպիսի անձնավորությունները ավելի են հակված դավաճանելու իրենց զուգնըկերոջը:

Ստացվում է այնպես, որ ինչքան մենք ուժեղ ենք խանդում այնքան ստեղծում ենք նպաստավոր պայմաններ դավաճանությունների համար:Իսկ կարո՞ղ է խանդը բացակայելԻհարկե կա կանանց և տղամարդկանց մի ստվար զանգված, որոնք ասում են, որ ի սպառ չունեն այդ զգացմունքը: Նրանք օրինակ ուշադրություն չեն դարձնում, երբ ամուսինը պարում է երիտասարդ կնոջ հետ, կամ երբ որ նա ուշ է գալիս տուն, առանց որևէ պատճառի տանից բացակայում է, կամ էլ որ տարբեր կանայք են զանգահարում և այլն:Պետք է իհարկե գտնել այդպիսի վերաբերմունքի պատճառը:

 Մի դեպքում դա կարող է լինել անտարբերություն ամուսնու նկատմամբ, որի հիմքում կարող է լինել հոգեբանական պաշտպանվածությունը ավելորդ չհուզվելու, չջղայնանալու և այդ ձևով խուսափելու ստեղծված իրավիճակից: Այս դեպքում պետք է պարզել ամուսնանալուդրդապատճառը և իհարկե առկա է աններդաշնակության գործոնը: Մեր իրականությունում հաճախ կինը կարող է նյութական կախվածության մեջ լինել ամուսնուց և չուզենալով կորցնել այդ կարգավիճակը աչքերը փակում է ամեն ինչի նկատմամբ: Մյուս դեպքում ամուսիններից մեկը ապրում է անհոգ կյանքով և կարծում է, որ իրավաբանորեն ամրագրված ամուսնական կյանքը բավարար է, որ իրեն չդավաճանեն: Դա որոշ դեպքերում կապված է ամուսինների անձնային առանձնահատկությունների հետ:

 Երրորդ դեպքում խանդի բացակայությունը կարող է կապված լինել ամուսիններից մեկն ու մեկի չափազանց ինքնավստահության հետ, երբ համարում են, որ նրանց այնքան են սիրում, որ չեն կարող ուշադրություն դարձնել ուրիշների վրա: Որպես օրենք երբ այդ ամուսինները իմանում են դավաճանության մասին, ապա դառնում են ամենախանդոտները և պատրաստ են վրիժառության` պատասխան դավաճանության: Որոշ ամուսիններ թույլ են տալիս իրենց երկրորդ կեսին միայնակ հանգստանալ և շատ ժամանակ ուրախ են, որ նա բացակայում է: Այստեղ իհարկե կա դրական մասնիկ, այն է` որ հանգստից հետո ավելի մեծ կարոտելով և ցանկությամբ կհանդիպեն, բայց պետք է նայել և այդ վարքագծի արմատներին կամ դրդապատճառներին, որոնք նորից հանգեցնում են ամուսնական աններդաշնակությանը: Որոշ դեպքերում առկա է և թաքնված ազատություն և խանդի բացակայություն, երբ ամուսինները միմյանց թույլ են տալիս լայն ազատություն իր բոլոր հետևանքներով:

Ամփոփելով վերոնշյալը` կարելի է ասել, որ եթե կա սեր և լիարժեք ամուսնական ներդաշնակություն, ապա այդտեղ չեն կարող արմատավորվել խանդը և անվստահությունը: Ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ:

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»