Հայաստանի հավաքականը, Մխիթարյանի հետ, թե առանց նրա, բարդ մրցակից է. Յոյիչ
СпортԵվրո 2016թ-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից առաջ Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստ Միլոշ Յոյիչն անդրադարձել է առաջիկա դիմակայությանը:
Այն հարցին, թե արդյոք Մխիթարյանի բացակայությունը կհեշտացնի՞ իր թիմի խաղը, Յոյիչը պատասխանել է.
«Սպասվում է դժվար խաղ: Հայաստանի հավաքականն առանց Մխիթարյանի, թե նրա հետ, բարդ մրցակից է: Սակայն, հուսով եմ, որ բարձրակարգ խաղ կցուցադրենք և կհասնենք ցանկալի արդյունքի»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է novosti.rs-ը:
Հիշեցնենք, որ հավաքականների միջև դիմակայությունը տեղի կունենա հոկտեմբեր 11-ին: