Խեդիրա․ Պոգբան արժանի է իր համար վճարած գումարին
Спорт«Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան կարծում է, որ նախկին թիմակից Պոլ Պոգբան արժանի է այն գումարին, որը «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է նրա տրանսֆերի համար։ Հիշեցնենք, որ Պոգբայի տրանսֆերային արժեքը կազմել է 105 մլն եվրո։
-Տրանսֆերային շուկայում խառնաշփոթ է, բայց եթե ակումբը կարող է և պատրաստ է Պոգբայի համար այդքան գումար վճարել, նշանակում է՝ նա արժանի է դրան։ Ավելի քիչ գումարի դիմաց նրա տրանսֆերը չէին վաճառի։ Պոլն իր խաղով «Մանչեսթեր Յունայթեդին» կվերադարձնի այդ գումարը։ Նա այն ֆուտբոլիստներից է, ովքեր կարողանում են անհատական վարպետության շնորհիվ վճռել խաղի ելքը,-Խեդիրայի խոսքը մեջբերել է «Tuttomercatoweb»-ը։