Սքոուլզ. Պրիմերան լավն է Պրեմիեր լիգայից
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Փոլ Սքոուլզը համեմատել է Եվրոպայի ուժեղագույն առաջնությունները:
«Ամեն տեղ կարող ենք լսել, թե ինչպես են մարդիկ ասում, որ Անգլիայի առաջնությունը լավագույնն է աշխարհում: Կարծում եմ, որ այս պահին Իսպանիայի առաջնությունն մի փոքր ավելի ուժեղ է:
Բունդեսլիգան նույնպես ավելի ուժեղ թիմեր ունի, քան ԱՊԼ-ը: Իտալիայի առաջնությունը հնարավոր է, որ այդքան ուժեղ չէ, սակայն չեմ կարծում՝ անգլիացիները դիտում են Սերիա Ա-ն: Նրանք պարզապես ասում են, որ այն ձանձրալի է, սակայն դա այդպես չէ:
«Յուվենտուսը» կհաղթի ցանկացած անգլիական թիմի»,- Սքոուլզի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն: