Լեմանը Յոահիմ Լյովին քննադատել է Նոյերին Գերմանիայի հավաքականի ավագ նշանակելու համար
СпортԳերմանիայի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» նախկին դարպասապահ Յենս Լեմանը կարծում է, որ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերին՝ Բունդեսթիմի ավագ նշանակվելու որոշումը ճիշտ չէր:
«Հաշվի առնելով շատ հարցեր, ես դարպասապահին չէի նշանակի թիմի ավագ: Ավագը պետք է լինի առաջինը, որը մրցավարի հետ կքննարկի այս կամ այն հարցը: Սակայնդարպասապահը միշտ ավելի հեռու է մյուսներից: Իսկ մրցավարին ամեն անգամ մոտենալը պահանջում է էներգիա եւ ժամանակ: Ամեն դեպքում, Նոյերի անհատականությունն ու բնավորությունը համապատասխանում են այդ կարգավիճակին»,- Լեմանի խոսքը մեջբերում է TZ-ը:
Հիշեցնենք, որ 30-ամյա Նոյերը փոխարինել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին, որն օգոստոսի 31-ին վերջին խաղն էր անցկացրել Գերմանիայի հավաքականի կազմում: