Մեսին կարող է վիրահատվել եւ բաց թողնել մի քանի ամիս
Спорт«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կարող է բաց թողնել նախատեսվածից ավելի երկար ժամանակահատված։
Marca-ի համաձայն՝ Արգենտինայի հավաքականի ավագի մոտ կարող է վիրահատության անհրաժեշտություն լինել։ Այդ դեպքում նա կարող է բաց թողնել մի քանի ամիս։
Հիշեցնենք, որ Մեսին վերջերս վերադարձել էր Արգենտինայի հավաքական եւ հաղթական գոլ խփել Ուրուգվայի դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական խաղում: Այդ հանդիպումից հետո նա վնասվածքի պատճառով լքեց ազգային թիմի ճամբարը եւ վերադարձել է «Բարսելոնա»։