Դավիդ դե Խեա․ Անսովոր է Կասիլյասին չտեսնել հավաքականում
СпортԻսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան հայտարարել է, որ իր համար անսովոր է Իկեր Կասիլյասին չտեսնել ազգային ընտրանու կազմում։
-Կասիլյասը մեր հավաքականի ավագն էր։ Հիմա անսովոր է նրան չտեսնել թիմում։
Առաջին օրվանից Լոպետեգին ասել է, որ վստահում է ինձ, սակայն դա ոչինչ չի նշանակում․ ես մարզումների ժամանակ ձգտում եմ հնարավորինս լավ աշխատել,-դե Խեայի խոսքը մեջբերված է «AS»-ից։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին Կասիլյասին չէր հրավիրել մասնակցելու Բելգիայի դեմ ընկերական (2:0) և Լիխտենշտեյնի հավաքականի հետ (8:0) Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի խաղերին։