Հեռուստատեսային նախագծեր, երեկոյան աշխատանք ու ընտանիք. Լայանայի գլխապտույտ առօրյան
LifestyleTert.am Life-ը գրում է.
Tert.am Life-ը բավականին բովանդակալից զրույց է ունեցել երգչուհի Լայանայի հետ:
Ի՞նչ նոր նախագծի է մասնակցելու երգչուհին, ինչպե՞ս է կարողանում համատեղել կարիերան և տնային տնտեսությունը, այս և մյուս հարցերի պատասխանները զրույցում:
-Վերջին ժամանակաշրջանում երգչուհի Լայանան լուռ է: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր լռությունը:
-Բոլորը հարցնում են, թե ինչու չկա նոր տեսահոլովակ, իսկ դրա բացակայությունը բացատրված է նրանով, որ ամբողջ ամառ նկարահանվել եմ հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նախագծում: Հեռուստատեսային այս հարթակում մրցում են ռեստորանային այն երգիչները, ում կատարումները սովորաբար ուղեկցում են բոլորիս ուրախ առիթների ընթացքում: «Ամենակարող երգիչ»-ը հնարավորություն կտա նոր հայացքով և այլ հարթության մեջ դիտարկել երգիչ-երգչուհիներին` նրանց ուժերը յուրաքանչյուր շաբաթ փորձելով ամենատարբեր ժանրերում և թեմատիկ երգերում` սկսած ժողովրդականից մինչև հայրենասիրական և միջազգային կատարումներ, շանսոնից մինչև երևանյան երգեր: Իսկ թե որքանով ենք մենք «ամենակարող», կգնահատեն ժյուրիի հիմնական անդամները և հեռուստադիտողը:
Շարունակությունը՝ այստեղ: