37-ամյա Դե Ցերբին գլխավորեց Պալերմոն
СпортԻտալական «Պալերմոյի» գլխավոր մարզիչ է նշանակվել 37-ամյա Ռոբերտո դե Ցերբին,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Այդ պաշտոնում «Ֆոջիի» նախկին գլխավոր մարզիչը փոխարինել է Դավիդե Բալարդինիին, ով հրաժարական էր տվել Իտալիայի առաջնության մեկնարկային երկու տուրից հետո:
Դե Ցերբիի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 500 հազար եվրո: