Եվրոպայի լիգա. «Բեշիկթաշը» հայտավորել է Արաս Օզբիլիսին
СпортՈւԵՖԱ-ի կայքը ներկայացրել է Ստամբուլի «Բեշիկթաշի» հայտացուցակը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2016/17թթ. մրցաշարի համար:
Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիսը նույնպես հայտավորվել է՝ չնայած դանիացիների դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում ստացած ծնկի վնասվածքին: Օզբիլիսի մոտ ախտորոշվել էր ոսկրային հյուսվածքի այտուցում: Նա արդեն վերականգնողական փուլ է սկսել թուրքական ակումբում, բայց խաղադաշտ վերադառնալու ժամկետը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին մեկնարկող Եվրոպայի լիգայի խմբային փուլում թուրքական ակումբի մրցակիցները լինելու են իտալական «Նապոլին», Կիեւի «Դինամոն» ու Լիսաբոնի «Բենֆիկան»: